Դուբայում սկսել են հարկ գանձել զբոսաշրջիկներից
Դուբայում մարտի 31-ից սկսել են հարկ գանձել զբոսաշրջիկներից հյուրանոցներում մնալու համար, հայտնում է Интерфакс-ը` հղում անելով Gulf News պարբերականին:
Ինչպես նշում է պարբերականը, էմիրության հյուրերը կվճարեն հյուրանոցներում հանգստանալու յուրաքանչյուր օրվա համար: Գումարը կախված կլինի հյուրանոցի տեսակից և կկազմի 7-20 դիրհամ:
Զբոսաշրջիկներից ստացված գումարը կուղղվի Դուբայի առևտրային մարքեթինգի և տուրիզմի վարչություն` միջազգային շուկայում Դուբայի առաջխաղացման համար: Այդ գումարներից մասամբ կֆինանսավորվի Expo-2020 միջազգային ցուցադրությունը։










