Եգիպտոսում նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 26-ից 27-ը

00:08 • 31.03.14

Եգիպտոսում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 26-ից 27-ը, իսկ արդյունքները կամփոփվեն ոչ ուշ, քան հունիսի 5-ը: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն` հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:


Եթե քվեարկության արդյունքներով նոր նախագահը չընտրվի, ապա երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 16-ից 17-ը, որի արդյունքները կհրապարակվեն հունիսի 26-ին:


ԿԸՀ-ն հայտարարել է, որ արտերկրում բնակվողները կկարողանան քվեարկել մայիսի 15-ից 18-ը, իսկ երկրորդ փուլի դեպքում հունիսի 6-ից 9-ը:


Նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը կսկսվի մարտի 31-ին և կտևի մինչև ապրիլի 20-ը: Թեկնածուների ցուցակները կհրապարակվեն ապրիլի 21-ին Կահիրեում, իսկ քարոզարշավը կսկսվի մայիսի 3-ից: