Թուրքիայում ընտրությունների ընթացքում զոհվել է 9, վիրավորվել՝ 47 մարդ

11:30 • 31.03.14

Թուրքիայի Շանլըուրֆա, Հաթայ, Գազիայնթապ նահանգներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում զոհեր են գրանցվել։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, բախումների ընթացքում ընդհանուր առմամբ Թուրքիայում զոհվել է 9, վիրավորվել՝ 47 մարդ։

 

Հալիվանում գյուղապետի ընտրությունների ընթացքում 6 մարդ է զոհվել։ Սըվասում գրանցվել է 1 զոհ, 13 վիրավոր։ Գազիայնթապում 4 մարդ է դանակահարվել, Ադանայում՝ 2 մարդ, ևս մեկը վիրավորվել է գլխին ստացած հարվածից։

 

Վիրավորների թվում նաև թեկնածուներ կան։ Թուրք ժանդարմները ստիպված են եղել վերահսկողության տակ առնել մի քանի գյուղեր։