Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է վարչապետի պաշտոնից
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երկրի կառավարությունը գլխավորելու առաջարկ է ստացել, սակայն հրաժարվել է: Ինչպես հաղորդում է INTERFAX-ը՝ այս մասին երկուշաբթի հաղորդել է France-2 ֆրանսիական հեռուստաալիքը:
Վերջինիս տվյալներով՝ Լե Դրիանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հանդես կգա կառավարության ղեկավարի պաշտոնում ՆԳ նախարար Մանուել Վալսին նշանակելու առաջարկով:
Նոր վարչապետ նշանակելու հարցը արդիական է դարձել կիրակի կայացած՝ քաղաքային ընտրությունների երկրորդ փուլից հետո, որում իշխող սոցիալիստները պարտություն են կրել:
Այժմ Ֆրանսիայի կառավարությունը ղեկավարում է Ժան-Մարկ Էրոն:










