Ցեղասպանությունը միայն զոհերը չեն, կան այլ կոմպոնենտներ. Պ. Հովհաննիսյանը՝ Քեսաբը ցեղասպանություն չորակելու կոչերի մասին

20:07 • 31.03.14

Պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը համաձայն չէ ոմանց այն գնահատականին, որ Քեսաբում կատարվածը ցեղասպանություն չի կարելի որակել, որովհետև այնտեղ հայ զոհեր չեն եղել:
Tert.am-ի հետ զրույցում Պետրոս Հովհաննիսյանը հիշեցրեց.«Ցեղասպանությունը միայն զոհերը չեն, ցեղասպանություն է նաև բնիկ բնակչության տեղահանումն ու նրանց հայրենազրկումը: Այս երևույթը ունի շատ այլ կոմպոնենտներ»:

 

 

Հիշեցնենք, որ այսօր հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սոցիալական ցանցերում զգուշացրել էին Քեսաբի հետ կապված որոշ վտանգների մասին:

 


«Քեսաբի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեսանյութեր տարածելը և Քեսաբում կատարվածը ցեղասպանություն որակելը բերելու է հետևյալին․ թուրքերը մի քանի օրից դեմ են տալու, որ հայերը սուտ տեղեկատվությունով աշխարհին լացացնում են ու նույնն արել են 15 թվի վերաբերյալ։ Մի´ տարածեք չստուգված նյութեր ու ցեղասպանություն մի անվանեք Քեսաբում կատարվողը։

 


Հ. Գ. Թյուր կարծիք չձևավորվի, որ ես Քեսաբի դեպքերը չեմ համարում ողբերգական։ Հենց քեսաբցիների համար է պետք միայն ճշգրիտ տեղեկատվություն։ Թուրքերին պատասխանատվության բերելու համար պետք է զգոն լինենք»,-առաջարկել էր Սամվել Մարտիրոսյանը:


 


Ի պատասխան Պետրոս Հովհաննիսյանը հարցնում է՝ ո՞վ կարող է ասել՝ Քեսաբում հայերի սպանե՞լ են, թե՞ ոչ:

 


Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ, մամուլով ու սոցցանցերով հնչեցված առաջարկին, թե քեսաբահայերին պետք է տեղափոխել Հայաստան, գիտնականը հայտարարեց, որ ոչ մի քեսաբահայ Հայաստան չի տեղափոխվի:

 


«Այդ հարցը կկարգավորվի, նրանք էլ կվերադառնան Քեսաբ, կարող է ՝ ինչ-որ ընտանիք ուզենա գալ, բայց սիրիացիները չեն գալիս, նույնիսկ՝ ամենբարդ շրջանի՝ Հալեպի հայերը»,-ասաց պատմաբանը: