Իրանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

23:20 • 31.03.14

Իրանի Գյուլիստանի նահանգում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Iribnews-ին:


Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել երկուշաբթի, ժամը 15:40-ին` Սիմինշախր քաղաքում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:


Նշենք, որ Իրանը գտնվում է աշխարհի առավել ակտիվ սեյսմիկ գոտիներից մեկում: Երկրի տարածքում կան մի քանի խոշոր տեկտոնական հատվածներ, որոնք կազմում են երկրի տարածքի առնվազն՝ 90%-ը: