ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մերձավոր Արևելք
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնում է Մերձավոր Արևելք, որտեղ կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու հեռանկարները, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին, գրում է ИТАР-ТАСС-ը:
Նրա խոսքով՝ Քերին հանդիպումներ կունենա ինչպես իսրայելական, այնպես էլ պաղեստինյան պաշտոնատար դեմքերի հետ:










