Քիմ Քարդաշյանը 20 մլն մարդու ահազանգել է Քեսաբի դեպքերի մասին

08:52 • 31.03.14

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Քեսաբի դեպքերի մասին:

 

Նա մասնավորապես գրել է. «Խնդրում եմ, եկեք թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի: Եկեք սա թրենդ դարձնենք»՝ նշելով գրվածը ! #SaveKessab #ArmenianGenocide հեշթեգերով: Մի քանի ժամվա ընթացքում այս թվիթը 3200-ից ավելի ռեթվիթ է ունեցել:

 

Այնուհետև, ըստ երևույթին պատասխանելով իրեն ուղղված հարցադրումներին, Քիմը ավելացրել է. «Եթե չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, ապա Google-ով ճշտեք, մարդու սիրտ է ցավում: Որպես հայ՝ ես հասակ եմ առել բազմաթիվ նման ցավալի պատմություններ լսելով»: Ապա ավելացրել է, որ աղոթում է բոլորի համար:

 

Քարդաշյանը հայտնի սոցկայքում ավելի քան 20 մլն հետևորդ ունի: