Հարավային Կորեայում տարհանում են բնակիչներին ԿԺԴՀ-ի զորավարժությունների պատճառով
Կորեայի Հանրապետությունը տարհանում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին գտնվող կղզիների բնակիչներին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
«Հարավային Կորեան տարհանում է սահմանամերձ կղզիների բնակիչներին Դեղին ծովում հրետանային կրակոցների ֆոնին, որոնք ԿԺԴՀ-ն սկսել է զորավարժությունների շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԺԴՀ-ի զինված ուժերը հրետանային զորավարժություններ են սկսել Դեղին ծովում: Նշվում է, որ ռումբերն ընկնում են սահմանամերձ հարավկորեական կղզիներից մեկի ջրերում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով yonhapnews.co.kr-ին:
Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի զինված ուժերը Դեղին ծովում ԿԺԴՀ-ի սկսած հրետանային կրակոցներին պատասխան կրակ են բացել:










