Lufthansa-ն 4000 չվերթ է հետաձգել օդաչուների գործադուլի պատճառով
Lufthansa գերմանական ավիաընկերությունը շուրջ 3800 չվերթ է հետաձգում օդաչուների կողմից ապրիլի 2-4-ն անցկացվելիք գործադուլի պատճառով:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ եռօրյա գործադուլը կազդի մոտ 425 ուղևորի վրա և կդառնա ընկերության պատմության մեջ ամենախոշորածավալներից մեկը:
Vereinigung Cockpit արհմիությունը պայքարում է օդաչուների աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման համար: Բողոքի ցույցերի պատճառով հետաձգվել են նաև Lufthansa Cargo ստորաբաժանման բեռնատար ինքնաթիռների չվերթերը:










