Ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակել են Մայդանի դիպուկահարների բացառիկ լուսանկարները (լուսանկարներ)

10:22 • 31.03.14

Ամերիկյան The Daily Beast պարբերականը հրապարակել է դիպուկահարների բացառիկ լուսանկարներ, որոնք գնդակահարել են մարդկանց Կիևում այս տարվա փետրվարին, գրում է Корреспондент-ը:

 

«Մայդանում փետրվարի 20-ին 53 ցուցարարի սպանությունը փոխեց պատմությունը»,- նշում է պարբերականը:

 

Հեղինակների կարծիքով՝ լուսանկարները ցույց կտան, թե ինչ է իրականում կատարվել Կիևում: Նշվում է, որ զինված մարդիկ հատուկ գործողությանը պատրաստվել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության գրասենյակի բակում: Նկարներում երևում է, որ հատուկջոկատայիններն առանց դիմակների են, նրանց դեմքերը փակ չեն:

 

Ապրիլի 3-ին ՆԳՆ-ն կբացահայտի տվյալներ Կիևում զանգվածային սպանությունների հետաքննությունների մասին: Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը նշել է, որ ձերբակալվել են ինչպես իրավապահներ, այնպես էլ քրեական բանդաների անդամներ: