Մեդվեդևը ժամանել է Ղրիմ

11:57 • 31.03.14

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Ղրիմ, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով պաշտոնյայի՝ Twitter-ում արած համապատասխան հրապարակումը:

 

Իր թվիթում Մեդվեդևը մասնավորապես հայտնել է. «Սիմֆերոպոլում եմ: Այսօր այստեղ կառավարությունը կքննարկի Ղրիմի զարգացումը»:

 

Նախատեսվում է Մեդվեդևի խորհրդակցությունը, որի ժամանակ կքննարկվի Ղրիմին ու Սևաստոպոլին սոցիալ-տնտեսական աջակցություն ցուցաբերելու և առկա հանձնարարությունների կատարման հարցը:

 

Սա առաջին անգամ է, որ Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչն այցելում է Ղրիմ՝ Ռուսաստանի կազմ մտնելուց ի վեր:

Ղրիմ այցելելու ցանկության մասին Մեդվեդևը հայտնել էր մեկ շաբաթ առաջ: