Չնայած Արևմուտքի հետ տարաձայնություններին՝ Ռուսաստանը ռազմական ուղղաթիռներ կմատակարարի Աֆղանստանին
Ռուսաստանը կկատարի ԱՄՆ-ի հետ իր պայմանագրային պարտավորությունները և 30 հատ Mи-17 ուղղաթիռ կմատակարարի Աֆղանստանի բանակին, հայտնում է gazeta.ru-ն:
Դա կարվի նույնիսկ չնայած այն բանին, որ Վաշինգտոնը դադարեցրել է Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունը:
ՌԴ-ի ռազմատեխնիկական համագործակցության ծառայությունից հայտնել են, որ իրենց պարտավորությունները կկատարեն՝ նույնիսկ չնայած առկա խոչընդոտներին:
Սրանից բացի առաջիկայում Ռուսաստանը Բրազիլիային կփոխանցի Ми-35 ուղղաթիռների չորրորդ եռյակը՝ ըստ 2008-ի պայմանագրի:










