Մուշարաֆին մեղադրել են պետական դավաճանության համար
Պակիստանի դատարանը մեղադրել է նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին պետական դավաճանության համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Մեղադրանքները կապված են 2007 թվականին Մուշարաֆի կողմից երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնելու հետ, որը նշանակալիորեն ընդլայնել է նրա լիազորությունները: Մուշարաֆին մեղադրանքի հինգ կետ է ընթերցվել, որոնցից ոչ մեկով նա իրեն մեղավոր չի ճանաչել:
Մուշարաֆը նախագահել է 1999-2008 թվականներին։ Նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում։










