Կիևում մոմեր են վառել Սերգեյ Նիգոյանի հիշատակին (տեսանյութ)
Կիևի Մայդանում կիրակի հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ցուցարարների մահվան 40-րդ օրը հիշատակելու, գրում է aspekty.net-ը:
Հայկական համայնքի ներկայացուցիչները և կիևցիները մոմեր են վառել նաև Սերգեյ Նիգոյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ «հայկական սփյուռքը պատրաստ է մինչև վերջ կանգնել ուկրաինացի ժողովրդի հետ հանուն Ուկրաինայի ազատության»:
Սերգեյ Նիգոյանը մահացել էր հունվարի 22-ին Կիևի Գրուշևսկու փողոցում: Մոտ մեկ ամիս անց Կիևում բախումների ժամանակ մահացել է նաև Գեորգի Հարությունյանը:










