Շվեյցարիայում հետաքննություն է ընթանում 50 մլն դոլարանոց վարդագույն ադամանդի անհետացման գործով
Շվեյցարական Ժնև քաղաքի իշխանությունները հետաքննում են 50 մլն դոլար արժողությամբ, 50.66 կարատանոց վարդագույն ադամանդի անհետացման գործը, հայտնում է Газета-ն՝ Inquirer.net-ին հղումով։
Նշվում է, որ թանկարժեք քարն անհետացել է Malca-Amit ընկերության պահեստից։ Ադամանդի տերը՝ Սիլա Մուսան, ով քարը հանձնել էր պահման 2007թ., մեղադրանքներ է ներկայացրել ընկերության ղեկավարության դեմ։ Սակայն Malca-Amit-ը, իր հերթին, ասում է, որ 2008թ. տերն անձամբ է վերցրել ադամանդն ու դա կարող են փաստել մի շարք փաստաթղթեր։
Աղբյուրը հավելում է, որ 2013թ. Մուսան որոշել է ստուգել քարի ապահովությունը, սակայն ընկերության աշխատակիցները նրան փոխանցել են, որ ադամանդը վերցրել է անհայտ մի գործարար։










