Իսրայելի նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել կաշառակերության համար

11:18 • 31.03.14

Թել Ավիվի շրջանային դատարանը երկուշաբթի Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին մեղավոր է ճանաչել կաշառքներ ստանալու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Օլմերթը կաշառքներ է վերցրել՝ դրա դիմաց նպաստելով Երուսաղեմում թանկարժեք բնակելի համալիրի կառուցմանը:

Այդ գործը հայտնի է «Հոլիլենդի գործ» անունով՝ ըստ թաղամասի անվանման, վերաբերում է Օլմերթի քաղաքապետ եղած շրջանին, իսկ 2008-ին վարչապետի պաշտոնից հրաժարականի պատճառ էր դարձել: 

 

2012-ին նախկին վարչապետը նմանատիպ մի քանի գործերով տուգանքի և պայմանական ազատազրկման էր դատապարտվել: