Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրիանայի իրավիճակը

20:18 • 31.03.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Ուկրաինայում կառուցողական բարեփոխումների անցկացման կարևորությունը՝ ապահովելու բոլոր ուկրաինական շրջանների բնակիչների օրինական շահերը: Ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը ՝ Կրեմլի մամլո ծառայությանը հղումով, խոսակցությունը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:


«Քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ կայունության վերականգնման միջազգային աջակցությունը», - նշում է Կրեմլը:


Խոսելով Մերձդնեստրում իրավիճակի կարգավորման տարբերակների մասին՝ ՌԴ ղեկավարը մատնանշել է արդյունավետ միջոցների ընդունման անհրաժեշտությունը՝ ուղղված այդ տարածաշրջանում առկա փաստացի արտաքին շրջափակման վերացմանը:

 

Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են շարունակել սերտ երկկողմ փոխհամագործակցությունը տարբեր մակարդակներում: