Ռոսավիացիան ապրիլի 2-ից հանում է ձեռքի ուղեբեռում հեղուկի տեղափոխման արգելքը
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) ապրիլի 2-ից հանում է ձեռքի ուղեբեռում հեղուկի տեղափոխման համար սահմանված արգելքը: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ Интерфакс-ին հղումով, այս մասին տեղեկացրել է գերատեսչության ներկայացուցիչը:
«Ռուսաստանի օդանավակայաններում նախաթռիչքային ստուգման ժամանակ իրականացվող անվտանգության հավելյալ միջոցառումերը կհանվեն ապրիլի 2-ից», - նշել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը հանում է ձեռքի ուղեբեռում հեղուկի տեղափոխման արգելքը:










