Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանային շրջանից հեռացրել է մոտոհրաձգային գումարտակը

22:17 • 31.03.14

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Կենտրոնական զինվորական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը հեռանում է Ուկրաինայի հետ սահմանային Ռոստովի մարզից: Այս մասին գրում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով:


Պաշտպանության նախարարությունում մասնավորեցրել են, որ գումարտակն իրականացրել է ուսումնավարժանքների ամբողջական համալիրը և Սամարայի շրջանում իր մշտական տեղակայման վայր հասնելուն պես կսկսի հանձնել ձմեռային շջանի գլխավոր ստուգումները:


«Զինծառայողներն ուսումնավարժանքների ընթացքում յուրացրել են անծանոթ տեղանքում ռազմական և հատուկ տեխնիկայի վարման, հետախուզական աշխատանքներ իրականացնելու և այլ հմտություններ», -ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: