Շանթ Հարությունյանի գործով կալանավորված 13 երիտասարդներից Միսակ Առաքելյանի մեղադրանքը կվերաորակավորվի. փաստաբան

20:29 • 31.03.14

Շանթ Հարությունյանի գործով կալանավորված 13 երիտասարդներից Միսակ Առաքելյանի մեղադրանքը չի փոխվել, սակայն նրա պաշտպան, փաստաբան Հովհաննես Քոչարյանը ենթադրում է, որ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը ևս կփոխվի:


«Շարունակում է մնալ 316 հոդվածը: Ենթադրում եմ, որ բոլորին կառաջադրվի նույն մեղադրանքը , ինչ Շանթ Հարությունյանին: Կարծում եմ, որ բոլորի նկատմամբ նույն մոտեցումը կցուցաբերվի, այդպես ճիշտ կլինի»,- Tert.am –ին ասաց Հովհաննես Քոչարյանը:

 

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը և այն փոխարինվել է 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: