Ուկրաինայի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների 14 թեկնածու է գրանցել դիմում ներկայացրած 24-ից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների թեկնածու է գրանցել «Սոլիդարնոստ» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Պյոտր Պորոշենկոյին, «Բատկիվշինա» խմբակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոյին, Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին, որոնք առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից:
Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Интерфакс-ին հղումով: Տվյալ որոշումը կայացվել է մարտի 31-ին տեղի ունեցած ԿԸՀ նիստում:
Նշվում է նաև, որ պատգամավոր Սերգեյ Վլասենկոն գրանցվել է որպես նախագահական ընտրությունների թեկնածու Տիմոշենկոյի լիազոր ներկայացուցիչ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
Բացի այդ՝ ԿԸՀ-ն գրանցել է ինքնաառաջադրված թեկնածուների՝ Արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Նիկոլային, Տարածաշրջանների կուսակցությունից ազգային պատգամավոր Օլեգ Ցարևին և խարկովյան ձեռներեց Անդրեյ Գրինենկոյին:
Ներկա պահին 24 թեկնածուներից, ովքեր դիմում են ներկայացրել փաստաթղթերի ամբողջական փաթեթով, գրանցվել է միայն 14-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին:










