2013-ին ավիավթարների հետևանքով 210 մարդ է մահացել
2013-ին ողջ աշխարհում տեղի ունեցած ավիավթարների հետևանքով 210 մարդ է զոհվել, ինչը գրեթե կրկնակի անգամ քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը`այս մասին ասվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից տարածված ավիացիոն անվտանգության մասին վիճակագրական հաշվետվության մեջ:
2012-ին զոհերի թիվը 414 է եղել, մինչդեռ վերջին հինգ տարիների ընթացքում ողջ աշխարհում տարեկան կտրվածքով 517 ավիաուղևոր և անձնակազմի անդամ էր մահանում:
Ժնևում գտնվող գործադիր հանձնաժողով հանդիսացող՝ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների համաձայն` ավիացիոն անվտանգության գործակիցը, որը բնորոշվում է 1 մլն թռիչքների ժամանակ տեղի ունեցած ավիապատահարների հարաբերակցությամբ, 2013-ին կազմել է 0.41: Գործնականում դա նշանակում է, որ յուրաքանչյուր 2.4 մլն թռիչքներից մեկի ժամանակ պատահար է տեղի ունենում:
Ընդհանուր առմամբ՝ անցյալ տարի ողջ աշխարհում 81 ավիապատահար է գրանցվել, որը 5-ով պակաս է վերջին հնգամյակի ցուցանիշից:










