«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է անում դրամական աջակցություն ցուցաբերել Քեսաբի հայությանը

13:48 • 01.04.14

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում համայն հայությանը դրամական աջակցություն ցուցաբերել Սիրիայի Քեսաբ բնակավայրի հայերին, որոնք թուրքական սահմանից ներխուժած գրոհայինների հարձակման հետևանքով ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը և ժամանակավոր ապաստան գտել հարևան Լաթաքիա քաղաքում և դրա շրջակայքում։ Հայտարարությունում նաև նշվում է, որ այս դեպքերը, որոնք կրկին արթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը, վկայում են այն մասին, որ  գործ ունենք հումանիտար աղետի հետ:


Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Սիրելի հայրենակիցներ,
Քույրեր եւ եղբայրներ,


Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ:


Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին բարոյական և մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը:


Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով: Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվություններն ուղղել այդ հաշվեհամարին: Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մեր հայրենակիցների ցավն ու կորուստները:


Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսաբի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է և բոլորիս մարտահրավերը:


Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել «Արդշինինվեստբանկում» բացված հետևյալ հաշվեհամարներին`


ՀՀ դրամով փոխանցումների համար 247010003090
ԱՄՆ դոլարով դրամով փոխանցումների համար 247010003090/0001
SWIFT: ASHBAM22
Ռուսական ռուբլիով փոխանցումների համար

ПОЛУЧАТЕЛЬ:
Наименование: HAYASTAN ALL-ARMENIAN FUND
No.счета/пасп. данные: 19300 00081130158
БАНК ПОЛУЧАТЕЛЯ:
ЗАО «КОНВЕРС БАНК», ЕРЕВАН, АРМЕНИЯ
К/С: 30111810000000553902
БАНК-ПОСРЕДНИК:
ОАО «ПРОМСВЯЗЬБАНК», МОСКВА, РОССИЯ
ИНН: 7744000912, БИК: 044525555,
К/С: 30101810400000000555