Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

10:26 • 01.04.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 31-ին՝ ժամը 22.19-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 29 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1935 թ. ծնված Ա. Ք.-ի դին: