Հրդեհ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

10:24 • 01.04.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 1-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թամանյան փողոցի թից 3 հասցեում` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:


Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թամանյան փողոցի թիվ 3 հասցեում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.09-ին, մարվել` 09.12-ին: Այրվել է շինարարական աղբ (4 քմ):