«Ֆուկուսիմայից» 20 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը կրկին բնակելի է դարձել

10:29 • 01.04.14

2011թ. մարտին հզոր երկրաշարժի ու դրան հաջորդած ուժեղ ցունամիի պատճառով վթարված «Ֆուկուսիմա» ճապոնական ատոմակայանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Միյակոձի բնակավայրը 3 տարվա մեջ առաջին անգամ կրկին բնակելի է դարձել։

 

Ինչպես նշում է Russia Today-ը, ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո Միյակոձիի բնակիչները տարհանվել են՝ տեղանքում ճառագայթման բարձր մակարդակի պատճառով։ Հաղորդվում է, որ արտաքին ճառագայթման մակարդակը ներկայում նորմայի սահմաններում է, սակայն բնակավայրում դեռևս կան որոշ հատվածներ, որտեղ առկա են ճառագայթման օջախներ։

 

Նրանք, ովքեր կցանկանան իրենց տները վերադառնալ, կառավարությունն ամսական կվճարի 900 դոլար՝ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին։ Ենթադրվում է, որ եկող 2 տարվա ընթացքում ետ կվերադառնա 30.000 մարդ։