Ճապոնիայում առաջին ծաղկած սակուրաները (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնիայում սկսվել է սակուրայի՝ բալենիների ծաղկումը։ Այդ ժամանակաշրջանը պաշտոնական տոն չի համարվում ճապոնիայում, սակայն դրան մեծ նշանակություն են տալիս ոչ միայն երկրում, այլև ամբողջ աշխարհում։ Բազմաթիվ ճապոնացիներ և զբոսաշրջիկներ հավաքվում են ծաղկած սակուրաների այգիներում, հանգստանում, վայելում բնության հրաշքը։
reuters.com-ը ներկայացնում է այս տարի ծաղկած սակուրաների առաջին լուսանկարները։










