Կլիմայի փոփոխությունը վտանգ է ներկայացնում մարդկության համար. ՄԱԿ

01:06 • 01.04.14

Աշխարհում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները լուրջ սպառնալիք են մարդու առողջությանը, տնտեսական զարգացմանը, ինչպես նաև՝ ջրի և սննդի մատակարարմանը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի կողմից այսօր Յոկոհոմայում ներկայացված՝ Կլիմայի փոփոխության (IPCC) միջկառավարական խմբի զեկույցին:


Փաստաթղթում ուշադրություն է դարձվում կլիմայի տաքացման ռիսկերին: Նշվում է, որ շատ տարածաշրջաններում բերքը մահանում է, ջրհեղեղների դեպքեր են գրանցվում, խորանում է տնտեսական ճգնաժամը, որն էլ բերում է աղքատության:


Միևնույն ժամանակ՝ զեկույցում ընդգծվում է, որ մարդկությունը դեռևս առաջացող վտանգներին դիմակայելու հնարավորություն ունի:
«Անհրաժեշտ է վճռականություն ցուցաբերել և կտրուկ արագացնել ածխածնի երկօքսիդի՝ մթնոլորտ արտանետումների նվազեցման գործընթացը»,-նշել է միջազգային «Greenpeace» բնապահպանական կազմակերպության փորձագետ Կայսա Կոսոնեն:


Կոսոնեյի խոսքով՝ կարևոր ջրային համակարգերը, անտառները և կենդանական աշխարհը պահպանելու նպատակով անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: