Մյունխենից Բուդապեշտ թռչող ինքնաթիռի ուղևորը պատանդ է վերցրել ուղեկցորդուհուն
Գերմանիայից արտաքսված փախստականը ծեծկռտուք է սարքել Lufthansa ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում՝ վիրավորելով ուղեկցորդուհուն: Այդ մասին հայտարարել է գերմանական ոստիկանությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինքնաթիռը պետք է իրականացներ Մյունխեն-Բուդապեշտ չվերթը: Սակայն ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո տղամարդը, ով նախկինում փորձել էր ապաստան ստանալ Գերմանիայում, սկսել է սպառնալ ուղևորներին և պատանդ է վերցրել ուղեկցորդուհուն։
Անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Մյունխենի օդանավակայան: Օդանավակայանում ինքնաթիռի ուղևորները տարհանվել են:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










