Անգելա Մերկելը Սի Ցզինպինին նվիրել է «Չինաստանի առաջին ճշգրիտ քարտեզը»՝ դրա վրա Ռուսաստանի տարածքներով
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի՝ Գերմանիա կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նրան արտասովոր նվեր է արել, գրում է zn.ua-ն: Նա կոմունիստ առաջնորդին Չինաստանի հնագույն քարտեզն է նվիրել, որը ցնցել է չինական բլոգոլորտը:
«Չինաստանի առաջին ճշգրիտ քարտեզը» կազմվել է Գերմանիայում 1735 թվականին:
Քարտեզի մասին տեղեկությունը, որի լուսանկարը հրապարակել են որոշ հոնկոնգյան ԶԼՄ-ներ, կայծակնային արագությամբ տարածվել է չինական բլոգոլորտում և հայրենասիրական զգացումների նոր ալիք է առաջացրել: Բանն այն է, որ քարտեզի վրա շատ տարածքներ ներկայում չեն պատկանում Չինաստանին, դրանց մեծ մասը Ռուսաստանի մաս են կազմում:
1735 թվականին Չինական կայսրության կազմում էին, մասնավորապես, Հեռավոր Արևելքը, Տիվան, Սիբիրը և Հարավչինական ծովն իր բոլոր կղզիներով:










