Մոսկվայում ապրիլի 4-ին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 2-4-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը:










