Նաոմի Քեմփբելը 3 գիրք կթողարկի և կդառնա նորաձևության դիզայներ

16:19 • 01.04.14

Սուպերմոդել, հաղորդավարուհի, բարերար և ռասիզմի դեմ պայքարող Նաոմի Քեմփբելը The Vogue Festival-ի շրջանակում պատմել է իր ապագա պլանների մասին։ Մոտ ժամանակում նա 3 գիրք կթողարկի և կփորձի իրեն որպես նորաձևության դիզայներ, գրում է buro247.ru-ն։

 

Գրքերից 2-ը Քեմփբելը կթողարկի Taschen հրատարակչության հետ համատեղ։ «Մի գիրքը կլինի նկարներով, իսկ մյուսում ես պատմում եմ այն մասին, թե ինչպես ենք մենք Քրիստի Թարլինգթոնի և Քեյթ Մոսի հետ ապրել 90-ականներին»,- ասել է մոդելը։

 

Երրորդ գիրքը նույնպես կլինի լուսանկարչական ալբոմ. արխիվային «մերկ» լուսանկարները, որոնք արել է լուսանկարիչ Պաոլո Ռովերսին տարիներ առաջ, այնուամենայնիվ, լույս կտեսնեն, թեև նախկինում Նաոմին վստահեցրել էր, որ լուսանկարները չի պատրաստվում հրապարակել։

 

Բացի գրքերի թողարկումից, Քեմփբելը պատրաստվում է դառնալ նորաձևության դիզայներ։ «Նախկինում ես մտածում էի, որ եթե ստեղծեմ իմ սեփական ապրանքանիշը, մյուս դիզայներները չեն ցանկանա աշխատել ինձ հետ։ Սակայն այժմ ես ինձ այլ կերպ եմ զգում, այդ պատճառով էլ կանեմ դա։ Իմ պլանավորմամբ՝ առաջին իրը պետք է թողարկվի 2015-ին»,- ասել է Քեմփբելը։

Наоми Кэмпбелл выпустит три книги и станет модным дизайнером

Наоми Кэмпбелл выпустит три книги и станет модным дизайнером (фото 1)