ՆԱՏՕ-ի անդամները կորոշեն՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, թե ոչ
ՆԱՏՕ-ի երկրներն այսօր՝ ապրիլի 1-ին, վճռելու են՝ Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, թե ոչ, տեղեկացնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Լեհական ռադիոյին։
ՆԱՏՕ-ի նիստը տեղի կունենա Բրյուսելում և կտևի երկու օր։
Կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հերթական անգամ կքննարկեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցը և այն, թե ինչպես պետք է ձևավորվեն ՆԱՏՕ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հանդիպում է տեղի ունենալու նաև Ուկրաինայի արտգործնախարարի հետ՝ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի շրջանակներում։
Դիվանագետների մեծ մասը կարծում է, որ չպետք է ամբողջությամբ խզել դաշինքի և Կրեմլի միջև հարաբերությունները։ Նաև քննարկում է տեղի ունենալու այն անդամ երկրներին աջակցելու շուրջ, որոնց անմիջականորեն կառնչվի ռուս-ուկրաինական կոնֆլիկտը։










