«Պրավի սեկտորի» ներկայացուցիչները կրակ են բացել Կիևի կենտրոնում՝ վիրավորելով փոխքաղաքապետին

00:02 • 01.04.14

Կիևի կենտրոնական Կրեշչատնիկ փողոցում տեղակայված «Մաֆիա» ռեստորանի մոտակայքում այսօր երեկոյան զինված ընդհարում է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել, որոնց թվում՝ փոխքաղաքապետ Բոգդան Դուբասը:


Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ նախնական տվյալների համաձայն՝ «Պրավի սեկտորի» զինյալները կրակել են Մայդանի ինքնապաշտպանության անդամների ուղղությամբ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ 5 կրակոց է հնչել:


Ականատեսների խոսքով՝ ընդհարումն սկսվել է վրանները և բարիկադները հավաքելու պատճառով առաջացած հակամարտության արդյունքում: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ «Պրավի սեկտորի» ներկայացուցիչը փորձել է մի քանի փաթեթ ալկոհոլային ըմպելիք անցկացնել Մայդան, որին, УНН գործակալության տվյալներով, կանգնեցրել են պահակները, որից հետո «Պրավի սեկտորի» ներկայացուցիչը կրակ է բացել: