Ռուսաստանը սպառնալիք չէ Ուկրաինայի ինքնիշխանության համար. Շոյգու

12:13 • 01.04.14

Ռուսաստանը սպառնալիք չէ Ուկրաինայի պետականության համար. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

 

«Ուկրաինայի պետականությանը սպառնացող վտանգը ներքաղաքական և տնտեսական խոր ճգնաժամի մեջ է, այլ ոչ Ռուսաստանի կողմից»,- ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

 

Իրավիճակից դուրս գալու ելքը, նրա խոսքով, բացառապես իրավիճակի խաղաղ կարգավորման մեջ է՝ հաշվի առնելով ուկրաինացի ժողովրդի շահերն ու իրավունքները։

 

Շոյգուի խոսքով՝ լրացուցիչ լարվածություն է ստեղծում լրատվամիջոցների տարածած հիստերիան Ուկրաինայի արևելյան շրջանները «ռուսական օկուպացիայի» ենթարկելու մասին, ինչպես նաև ԱՄՆ-ի և եվրոպացիների հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ։

 

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում «արաբական գարնան» սցենար է իրականացվել։