Ռուսական պանրի գործարանում կաթի մեջ լողացած աշխատակիցները կարող են երկու տարվա ազատազրկման դատապարտվել

19:29 • 01.04.14

«Սիռի» առևտրի տան աշխատակիցները, որոնք մեղադրվել են կաթի մեջ լոգանք ընդունելու համար, կարող են դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` մեջբերելով գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունը:


«Վարչական գործն ընդդեմ «Սիռի» առևտրի տան Օմսկի շրջանի «Ռոսպոտրեբնադզորի» վարչության կողմից ուղարկվել է Հետաքննչական վարչություն` աշխատակիցների և պաշտոնատար անձանց նկատմամաբ քրեական գործ հարուցելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:


Մեղադրվող աշխատակիցները կարող են պատասխանատվության ենթարկվել Քրեական օրենսքրքի 238-րդ հոդվածի առաջին մասով` «Ապրանքների արտադրություն կամ սպառում, որը չի համապատասխանում կյանքի անվտանգության կամ առողջության համար անհրաժեշտ պայմաններին»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանում փակվել է պանրի գործարանը, որի աշխատակիցները լողացել էին կաթի մեջ: