Սլովակիայի նորընտիր նախագահը հրաժարվել է աշխատավարձից

00:13 • 01.04.14

Մարտի 29-ին Սլովակիայի նախագահ ընտրված անկուսակցական գործարար և բարերար Անդրեյ Կիսկան հրաժարվել է աշխատավարձից իր լիազորությունների հինգ տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:

 

Մամուլի տեղեկատվության համաձայն՝ Կիսկան քարոզարշավի անցկացման նպատակով անձնական միջոցներից այնքան գումար է ներդրել, որը նա կվաստակեր իր պաշտոնի ողջ գործունեության ընթացքում:


Սլովակիայի հանրապետության ղեկավարի ամսական աշխատավարձը 6600 եվրո է, իսկ Անդրեյ Կիսկայի տարեկան եկամուտը իր ներդրումների տարբեր միջոցներից մոտ 700.000 եվրո է:


Հիշեցնենք, որ Կիսկան Սլովակիայի նախագահ էր ընտրվել քվեարկության երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 59.04%-ը՝ իր մրցակից, վարչապետ Ռոբերտ Ֆիցոյից առաջ անցնելով գրեթե 20%-ով: