Սոչիում «Մեծ ությակի» գագաթնաժողովի նախապատրաստումը կասեցվել է
Սոչիում նախատեսված «Մեծ ությակի» գագաթնաժողովի կազմկոմիտեն կասեցրել է այդ միջոցառմանը ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հավատարմագրումը, հայտնում է Russia Today-ը:
Աղբյուրը, փոխանցելով կազմկոմիտեի հայտարարությունը, արձանագրում է, որ բուն միջոցառման նախապատրաստությունը կասեցված է: Կրեմլում, սակայն, դեռ չեն որոշել՝ արդյոք այս միջոցառումը, ինչպես նաև Ռուսաստան - ԵՄ հանդիպումը կփոխարինվեն այլ ձևաչափերով:
Կասեցման պատճառը եղել է «Մեծ յոթնյակի» երկրների բոյկոտը, որոնք իրենց համագործակցությունը Ռուսաստանի հետ դադարեցրել էին Ղրիմի շուրջ զարգացումների բերումով:
Դեռ մարտի 20-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, թե ակնհայտ է՝ առայժմ չկան քաղաքական հնարավորություններ «Մեծ ությակի» ձևաչափի միջոցառման անցկացման համար:










