Սիրիայում դարձյալ ադրբեջանցի զինյալներ են սպանվել

15:55 • 01.04.14

Սիրիայում շարունակվող պատերազմի ընթացքում Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ևս երկու զինյալ է սպանվել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ ծայրահեղական խմբավորումների կայքերին հղումով։

 

Համաձայն տարածված տեղեկատվության՝ սպանվածներն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք զինյալների շրջանում հայտնի են եղել «Հասան Ազերի» և «Աբդուլ Մեթին» անուններով։
 

Մոջահեդները կայքում տեղադրել են զինյալների լուսանկարները։
 

Նրանցից մեկը՝ «Աբդուլ Մեթինը», ծնունդով Սումգայիթից է, իսկ մյուսը՝ «Հասան Ազերին», Բաքվից։

 

Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ մեկնել են Սիրիա և կռվում են տարբեր ծայրահեղական խմբերի շարքերում։ Հաղորդվել է հարյուրավոր սպանված ադրբեջանցիների մասին։