Սիրիայի ընդդիմադիր զինյալները ռմբակոծել են երկրի խոշորագույն քաղաքները
Սիրիայի ընդդիմության զինյալները կրակ են բացել Դամասկոսի, Հալեպի և Հոմսի բնակելի թաղամասերում: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` սիրիական SANA գործակալությանը հղումով:
Հաղորդվում է, որ մայրաքաղաքում ռումբերն ընկել են քաղաքի հարավային շրջաններում` Աբբասյանների հրապարակի մոտակայքում: Ռումբերից մեկը պայթել է դպրոցի մոտակայքում, ինչի հետևանքով երկու աշակերտուհի վնասվածք է ստացել:
Երկու ռումբ ընկել է կարի գործարանի մոտ, ինչի հետևանքով զոհվել է աշխատակցուհիներից մեկը, ևս երեքը հոսպիտալացվել է:
Հալեպում խստորեն տուժել է արևմտյան հատվածը, որը գտնվում է սիրիական բանակի պաշտպանության ներքո: Զոհվել է 5 խաղաղ քաղաքացի, 26-ը` վիրավորվել: Եվս 3 սիրիացի վնասվածքներ է ստացել Հոմսում հնչած կրակոցների հետևանքով:










