Զինյալները քիմիական հարձակում են նախապատրաստում Դամասկոսում. ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ

20:13 • 01.04.14

Սիրիայի զինյալները քիմիական հարձակում են նախապատրաստում Դամասկոսի Ջոբար արվարձանում, որպեսզի այնուհետև դրա կազմակերպման մեջ մեղադրեն կառավարությանը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին` միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հղած նամակում:


ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` նամակը հրապարակվել է ՄԱԿ-ի փաստաթղթերի էլեկտրոնային համակարգում:


Ջաֆարիի խոսքով` «Սիրիայի իրավասու մարմինները կարողացել են լսել երկու ահաբեկիչների միջև ռադիոհեռախոսազրույցը Դամասկոսի Ջոբար թաղամասում: Հեռախոսազրույցի ընթացքում նրանցից մեկը հաղորդել է այդ շրջանում հակագազ բաժանելու մասին»: