Տիմոշենկոն Արևմուտքին կոչ է արել ակտիվացնել ռազմական համագործակցությունն Ուկրաինայի հետ

10:03 • 01.04.14

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ և նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն Financial Times թերթին տված հարցազրույցում կոչ է արել Արևմուտքին ակտիվացնել ռազմական համագործակցությունը Կիևի հետ, գրում է Взгляд-ը:

 

«Ողջ աշխարհը պետք է զգալի ամրապնդի Ուկրաինայի զորքերը՝ ոչ պատերազմի համար, այլ որպես կայունության և զսպման գործոն»,- նշել է նա:

 

Տիմոշենկոյի գնահատմամբ՝ Արևմուտքը պետք է պետության զինված ուժերին ոչ միայն քնապարկեր և սնունդ, այլև սարքավորումներ մատակարարի, ցուցաբերի ռազմատեխնիկական աջակցություն:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել ամերիկյան սննդի վերջին չափաբաժինը՝ 25.000 արկղ։