Թուրքական հրետանին կրակել է Սիրիայի ուղղությամբ
Թուրքական հրետանին հրակոծել է սիրիական տարածքը, այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse գործակալությանը։
Կրակահերթը հաջորդել է մեկ շաբաթ առաջ թուրքական Հաթայ նահանգի ուղղությամբ սիրիական հրանոթային հարձակմանը, որի հետևանքով սիրիացի փախստական կին էր տուժել։ Տարեց կինը գտնվել է այդ պահին փախստականների ճամբարում, երբ արկն ընկել է ոչ հեռու տեղակայված մզկիթի վրա։
«Համաձայն նոր ռազմական դոկտրինի՝ մեր հրետանին սահմանին պատասխան կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ»,- ասվում է նահանգի իշխանությունների հաղորդագրությունում։










