Հարավային Կորեայի տարածքում անհայտ օդանավ է ընկել

11:21 • 01.04.14

Հարավային Կորեայի հինգ կղզիներից մեկի տարածքում անհայտ, առանց ուղևորների օդանավ է ընկել, հայտնում է Xinhua-ն։

 

Այս մասին են հայտնում նաև հարավկորեական պետական լրատվամիջոցները: Օդանավը գետնին է բախվել գիշերը. դա Հյուսիսային Կորեայի հետ վիճելի ծովային տարածքում սահմանափակման գծում է:

 

Հարավային Կորեայի ռազմական ղեկավարությունը թռչող սարքի միջոցով փորձել է պարզել վթարված օդանավի ինքնությունը:

 

Օդանավն այն նույն տեսակի է, ինչ մարտի 24-ին Սեուլից 50 կմ հեռավորությամբ հայտնաբերվածը:  Ենթադրվում է, եր երկու օդանավերն էլ Հս. Կորեայի տարածքից են եկել:

Նախօրեին երկու երկրների միջև սահմանին լարվածություն էր նկատվել. Հյուսիսային Կորեան կրակ էր բացել, ինչին Հարավայինը պատասխանել էր: