Թուրքիայում ընտրության օրն էլեկտրաէներգիան խափանողը կատուն է եղել. թուրք նախարարը չի կատակում

15:16 • 01.04.14

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն անդրադարձել է երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը տարբեր ընտրատեղամասերում էներգիայի խափանումներին։

 

«10-15 րոպե տևողությամբ էներգիայի խափանումներ են տեղի ունեցել։ Չեմ կատակում, ընկերներ։ Տրանսֆորմատորի մեջ կատու էր մտել։ Խափանումը դրա հետևանք էր, և դա առաջին անգամ չէր տեղի ունենում։ Ընտրությունից առաջ էլ են դեպքեր եղել։ Դա ընտրության հետ կապելը սխալ է»,- ասել է նա։

 

Թեև Յըլդըզը նշել է, թե չի կատակում, սակայն սոցիալական ցանցերում արդեն իսկ կատվի և տրանսֆորմատորի մասին բազմաթիվ հումորներ են ներկայացվում։