Հյուսիսային Կորեայում մահապատժի կենթարկվի 200 բարձրաստիճան պաշտոնյա
Հյուսիսային Կորեայում 200 բարձրաստիճան պաշտոնյա մահապատժի կենթարկվի, հայտնում է The Chosun Ilbo-ն:
Աղբյուրը հայտնում է, որ խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք հավատարիմ են եղել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազգական՝ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Չան Սոն Տհեկին:
Անցած տարի դեկտեմբերին Տհեկի մահապատժից հետո կոմիտեում գործողություն է իրականացվել, որով պարզ են դարձել նրա 200 հիմնական կողմնակիցները և 1000 հետևորդները:
Վերջին 1000 անձինք ու նրանց ընտանիքների անդամները կուղարկվեն համակենտրոնացման ճամբարներ՝ առանց դատ ու դատաստանի:
Մահապատժի ենթակա անձանց թվում են Բանվորական կուսակցության անդամներ, կառավարության ու բանակի ներկայացուցիչներ, ովքեր անմիջական հրահանգներ են ստացել Տհեկից:
Նրանց կգնդակահարեն բարձրաստիճան այլ պաշտոնյաների ներկայությամբ Կան Կոնի անվան ռազմական ակադեմիայի հրաձգարանի տարածքում:










