Սաուդյան Արաբիայում աթեիստներին հավասարեցրել են ահաբեկիչների հետ

14:44 • 02.04.14

Սաուդյան Արաբիայում այսուհետ Աստծուն չհավատալու համար կարելի է զրկվել ազատությունից, գրում է «Комсомольская правда»-ն։ Անվտանգության վերաբերյալ նոր օրենքների թվում, ինչպես պնդում են Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստները, աթեիստներն անվանվում են «ահաբեկիչներ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Թագավոր Աբդալլայի կողմից ընդունված նոր օրենքների գլխավոր նպատակը, դիտորդների կարծիքով, պայքարն է այլախոհության և քաղաքական հակառակորդների դեմ, այլ ոչ Բաշար ալ Ասադի կառավարության դեմ պայքարելու նպատակով Սիրիա մեկնող արաբների թվի արագ աճի դեմն առնելը: Իրավախախտներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

 

Օրենքի առաջին հոդվածը բնորոշում է ահաբեկչությունը: Այնտեղ ահաբեկչության նշան են համարվում նաև աթեիզմի կոչերը: