Բերդ-Տավուշ ճանապարհին ավտոմեքենան բախվել բետոնե պատնեշին. վարորդը տեղում մահացել է
11:30 • 02.04.14
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Բերդ-Տավուշ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը` 1978 թ. ծնված Կորյուն Փայտյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










