Ռուսաստանը Բերեզովսկուն ժառանգների պարտքերի վճարման պահանջ կներկայացնի

23:45 • 02.04.14

Ռուսաստանը Բորիս Բերեզովսկու ժառանգներին պարտքերի վճարման պահանջ կներկայացնի: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին, որն էլ մեջբերել է Մոսկվայի դատարանների կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ստեբակովի խոսքը:


«Պարտքերի հավաքագրման պահանջները Բերեզովսկու ժառանգներին կներկայացվեն»,-նշել է Ստեբակովը՝ հավելելով, որ մինչև Բերեզովսկու մահը հաստատող պաշտոնական փաստաթղթի ստացումը պարտքերի վերաբերյալ որևէ որոշում չի կարող ընդունվել:


Ավելի վաղ Բերեզովսկու մահվան նախաքննությունն իրականացնող՝ Մեծ Բրիտանիայի դատաքննիչ Պիտեր Բեդֆորդը հայտարարել է, որ ռուսական գործարարի մահվան պատճառնենը դեռևս բաց են մնում: